Jump to content

Պավել Չուխրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Չուխրայ
Ծնվել էհոկտեմբերի 14, 1946(1946-10-14)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԲիկովո (Մոսկվայի մարզ), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1969) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1974)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր
ԱմուսինElena Chukhray? և Մարիա Զվերևա
Պարգևներ
IMDbID ID 0161056

Պավել Գրիգորևիչ Չուխրայ (ռուս.՝ Павел Григорьевич Чухрай, հոկտեմբերի 14, 1946(1946-10-14)[1], Բիկովո (Մոսկվայի մարզ), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ռեժիսուրայի բաժնի ղեկավար, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վարչության անդամ, Եվրոպական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ ՌԴ ժողովրդական արտիստ (2006), Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1981)։ Առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, «Ֆելիքս» մրցանակի, «Գոյա» մրցանակի «Լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Չուխրայը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզի Բիկովո ավանում, կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981) Գրիգորի Նաումովիչ Չուխրայի[5] ու ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իրաիդա Պավլովնա Չուխրայի (օրիորդական ազգանունը՝ Պենկովա, ծնվ․՝ 1921) ընտանիքում։

Վաղ մանկության տարիները Պավելն անցկացրել է հոր ծնողների հետ Ուկրաինական ԽՍՀ Խարկովի մարզի Կապլունովկա գյուղում։ 1953 թվականին Գրիգորի Չուխրայն ստացել է Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում աշխատանքի ուղեգիր և ընտանիքը տեղափոխվել է Կիև։ 1955 թվականին Պավելը ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1962-1964 թվականներին աշխատել է որպես ռադիոմոնտաժող և լուսավորող «Մոսֆիլմ» կինոստուդիայում[6], աշխատանքին զուգահեռ սովորել է երեկոյան դպրոցում։ 1962 թվականին Պավել Չուխրայը կատարել է դերասանական դեբյուտը Մարկ Դոնսկոյի «Բարև, երեխանե՛ր» (ռուս.՝ «Здравствуйте, дети!») ֆիլմում։

1964 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետ (Բորիս Վոլչեկի արվեստանոց, ավարտել է 1969 թվականին)[7]։ 1971 թվականին որպես օպերատոր մասնակցել է «Հինգ պատով տուն» (ռուս.՝ «Дом в пять стен») ֆիլմի նկարահանումներին (ռեժ.՝ Սերգեյ Գալկին)։ 1972 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ (Իգոր Տալանկինի արվեստանոց)։ 1974 թվականին ստացել է ռեժիսորի դիպլոմ՝ հանձնելով էքստեռն քննություններ (դիպլոմային աշխատանք՝ «Вольному — воля» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ)։ 2016 թվականի օգոստոսին դարձել է Մալթայի քաղաքացի[8]։

Մեծ կինոյում Պավել Չուխրայի ռեժիսորական նորամուտը դարձել է «Դու երբեմն հիշիր» (ռուս.՝ «Ты иногда вспоминай») ֆիլմը (1977)։

1979 թվականին գրել է «Ո՞վ կվճարի հաջողության համար» (ռուս.՝ «Кто заплатит за удачу?») ֆիլմի սցենարը (ռեժ.՝ Կոնստանտին Խուդյակով)։

«Մարդիկ օվկիանոսում» (ռուս.՝ «Люди в океане», 1980) կոչվող իր երկրորդ ֆիլմի համար ռեժիսորն ստացել է Ա. Պ. Դովժենկոյի անվան ոսկե մեդալ (1981), Լենինի կոմերիտմիության մրցանակ (1981), Երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոնի (Մոսկվա, 1980) ժյուրիի հատուկ մրցանակ և դիպլոմ։

1983 թվականին Պավել Չուխրայի «Վանդակ դեղձանիկների համար» (ռուս․՝ «Клетка для канареек») երրորդ ֆիլմը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Քննադատության շաբաթ» ծրագրին։

1986 թվականին թողարկվել է «Զինա-Զինուլյա» ֆիլմը (Ալեքսանդր Գելմանի «Զինուլյա» պիեսի հիման վրա)։

Ռեժիսորի հաջորդ աշխատանքը՝ «Հիշեք ինձ այսպիսին» (ռուս․՝ «Запомните меня такой») հեռուստաֆիլմը (1987), ստացել է Պրահայի «Զլատա Պրահա» միջազգային փառատոնի գրան պրի, Տոկիոյի միջազգային կինոփառատոնում ժյուրիի մրցանակ ռեժիսուրայի համար (1987) և այլն։

1992 թվականին ֆրանսիական LA SEPT (ARTE) հեռուստաալիքի համար Պավել Չուխրայը նկարահանել է «Բանալի» ֆիլմը։

1993 թվականին Պավել Չուխրայը նշել է նորամուտը վավերագրական կինոյում «Ճուռակ» (ռուս․՝ «Ястреб») ֆիլմով՝ իր խոսքն ասելով Ժիրինովսկու քաղաքականության մասին։

1990-ական թվականների կեսերին Պավել Չուխրայը զբաղվել է գովազդի նկարահանումներով։ «РИКК-банк»-ի համար նրա նկարահանած հոլովակները մասնակցել են «Կաննի առյուծներ» (1996) գովազդի միջազգային փառատոնին, որտեղ արժանացել են «Արծաթե առյուծ» և «Բրոնզե առյուծ» մրցանակների։

Ռեժիսորը մեծ ճանաչման է արժանացել «Գողը» (ռուս․՝ «Вор», 1997) ֆիլմի շնորհիվ։ Ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանում ամենահասութաբեր ֆիլմերի եռյակում, հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում ու Եվրոպայի այլ երկրներում՝ նվաճելով բազմաթիվ արտասահմանյան և ռուսական մրցանակներ։

2001 թվականին Սթիվեն Սփիլբերգը Պավել Չուխրային հրավիրել էի մասնակցելու Հոլոքոստի մասին վավերագրական ֆիլմերի «Broken Silence» միջազգային ալմանախի տեղծմանը, որն արժանացել է Սուրբ Քրիստափորի մրցանակի «հեռուստատեսային նախագիծ» անվանակարգում (Television & Cable, 2003)[9]։ Այս նախագծի համար ռեժիսորը նկարահանել է հինգ մասերից մեկը՝ «Երեխաներն անդունդից» («Children from the Abyss», ռուս․՝ «Дети из бездны») ֆիլմը, որի համար պարգևատրվել է Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ» մրցանակով «Կինեմատոգրաֆիա» անվանակարգում (կինեմատոգրաֆիայում Հոլոքոստի թեմայի խորը արտացոլման համար)[10]։

2004 թվականին թողարկվել է «Վարորդ Վերայի համար» դրաման։ Այն նվաճել է «Կինոտավր» փառատոնի «Ոսկե վարդ» գլխավոր մրցանակը, ինչպես նաև մրցանակներ լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի և լավագույն պրոդյուսերական նախագծի համար։

Պավել Չուխրայը մասնակցել է «Ինչպես են հեռացել կուռքերը» (ռուս․՝ «Как уходили кумиры», 2005-2007) հեռուստասերիալի նկարահանումներին։

2007 թվականին կայացել է Նիկոլայ Գոգոլի «Խաղամոլները» (ռուս․՝ «Игроки») պիեսի հիման վրա նկարահանված «Ռուսական խաղ» (ռուս․՝ «Русская игра») ֆիլմի պրեմիերան։

2009 թվականին Պավել Չուխրայը Ալեքսանդր Մինդաձեի հետ միասին գրել է «Голова на плахе» սցենարը Պետրոս I-ի դրանիկ Ալեքսանդր Մենշիկովի մասին։

2010 թվականին Պավել Չուխրայը գրել է Սեմիպալատինսկում միջուկային ռումբի փորձարկումների մասին պատմող «Փորձարկում» կինոսցենարը և ձեռնամուխ եղել Ղազախստանում ֆիլմի նկարահանումներին[11][12][13]։ Ֆիլմը նախատեսվել է որպես մասշտաբային բարդ բեմադրությամբ նախագիծ, սակայն միջոցների բացակայության պատճառով նկարահանումները դադարեցվել են։ Ավելի ուշ սցենարը վերաշարադրվել է և բեմադրվել Ալեքսանդր Կոտտի կողմից։ Պավել Չուխրայը հանել է իր անունը լուսագրերից որպես սցենարի հեղինակ[14]։

2015 թվականին ռեժիսորը ձեռնամուխ է եղել «Սառը տանգո» (ռուս․՝ «Холодное танго») ֆիլմի ստեղծմանը (աշխատանքային անվանումը՝ «Օտարը»)[15][16]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Սոչիի «Կինոտավր» XXVIII կինոփառատոնի բացմանը, որտեղ Պավել Չուխրայը պարգևատրվել է «Պատվի, արժանապատվության և կինեմատոգրաֆիային նվիրվածության համար» մրցանակով[17][18]։

Պավել Չուխրայը բազմիցս հանդես է եկել որպես հեռուստահաղորդավար։ Տարբեր ժամանակներում վարել է կինոյին նվիրված հաղորդումներ՝ «Սերպանտին», «Կինոպանորամա», «Великая иллюзия»[19]։

  • Առաջին կինը՝ Ելենա Չուխրայ (ծնվ.՝ 1946), դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Եգերովի դուստրը,
    • Դուստրը՝ Դարյա Չուխրայ (ծնվ.՝ 1968)[20][21], сценарист, киновед.
  • Երկրորդ կինը՝ Մարիա Զվերևա (Կոժինա, ծնվ.՝ 1950), կինոսցենարիստ, գրող Իլյա Զվերևի դուստրը,
    • Դուստրը՝ Անաստասիա Չուխրայ (ծնվ.՝ 29 նոյեմբերի, 1976), հեռուստահաղորդավարուհի, լրագրող, Arzamas կրթական կայքի հիմնադիր[22][23]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1962 ֆ Բարև, երեխանե՛ր Здравствуйте, дети! դերասան
1971 ֆ Հինգ պատով տունը Дом в пять стен օպերատոր
1974 ֆ Вольному — воля ռեժիսոր, սցենարիստ
1977 ֆ Դու երբեմն հիշիր Ты иногда вспоминай ռեժիսոր
1980 ֆ Ո՞վ կվճարի հաջողության համար Кто заплатит за удачу? սցենարիստ
1980 ֆ Մարդիկ օվկիանոսում Люди в океане ռեժիսոր, սցենարիստ
1983 ֆ Վանդակ դեղձանիկների համար Клетка для канареек ռեժիսոր, սցենարիստ
1986 ֆ Զինա-Զինուլյա Зина-Зинуля ռեժիսոր
1987 ֆ Հիշեք ինձ այսպիսին Запомните меня такой ռեժիսոր
1988 ֆ Սա եղել է անցած ամառ Это было прошлым летом սցենարիստ
1992 ֆ Բանալի Ключ ռեժիսոր
1993 ֆ Ճուռակ Ястреб ռեժիսոր
1997 ֆ Գողը Вор ռեժիսոր, սցենարիստ
1998 ֆ Դասական Классик սցենարիստ
2002 ֆ Երեխաներն անդունդից Дети из бездны /Children from the Abyss ռեժիսոր
2004 ֆ Վարորդ Վերայի համար Водитель для Веры ռեժիսոր, սցենարիստ
2007 ֆ Ռուսական խաղ Русская игра ռեժիսոր, սցենարիստ
2017 ֆ Սառը տանգո Холодное танго ռեժիսոր, սցենարիստ

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գողը» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում
  • Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն օտարալեզու խաղարկային ֆիլմ անվանակարգում
  • Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի լավագույն եվրոպական ֆիլմ անվանակարգում
  • Վատիկանի մրցանակ «մարդասիրության համար»
  • «Հանուն մարդասիրական պաթոսի» պատվավոր դիպլոմը Հռոմի «III հազարամյակ» կինոփառատոնում
  • Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ՝ Իտալիայի Հանրապետության Սենատի ոսկե մեդալ
  • Վենետիկի միջազգային կինոփառատոնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) մրցանակ
  • Վենետիկի միջազգային կինոփառատոնի միջազգային երիտասարդական ժյուրիի մրցանակ
  • Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկա» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար
  • Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկա» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
  • «Կինոշոկ» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
  • Մինսկի «Լիստապադ» միջազգային կինոփառատոնի կինեմատոգրաֆիստների ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար
  • Տեղայնացնողների ժյուրիի մրցանակ «Կինոշոկ» կինոփառատոնում

«Անդունդի երեխաները։ Ընդհատված լռություն» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ» մրցանակ «Կինեմատոգրաֆիա» անվանակարգում (2003)

«Վարորդ Վերայի համար» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օնֆլյորի «Ռուսական կինոյի փառատոնի» գրան պրի (Ֆրանսիա, 2004)
  • «Կինոտավր» փառատոնի «Ոսկե վարդ» գրան պրի (2004)
  • «Կինոտավր» փառատոնի հատուկ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
  • «Կինոտավր» փառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար
  • «Կինոտավր» փառատոնի մրցանակ լավագույն պրոդյուսերական նախագծի համար (2004)
  • Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» գրան-պրի (2004)
  • «Մոսկովյան Պեգաս» կինոփառատոնի «Մեծ Ոսկե Պեգաս» հանդիսատեսի համակրանքի մրցանակ
  • Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնի «Золото Лістапада» գրան պրի
  • Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
  • Առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում (2005)

«Ռուսական խաղ» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» մրցույթի «Մեծ ոսկե նավակ» գլխավոր մրցանակ (մրցանակը շնորհվում է հանդիսատեսի քվեարկության արդյունքում)
  • Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի խաղարկային կինոյի մրցույթի «Մեծ ոսկե նավակ» մրցանակ
  • «Գրականություն և կինո» ռուսական կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Գատչինա, 2008)
  • Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի մրցանակ «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոնում (2007)

«РИКК-банк»-ի գովազդային հոլովակների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ (1996)
  • «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի «Բրոնզե առյուծ» մրցանակ

«Հիշեք ինձ այսպիսին» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տոկիոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ ռեժիսուրայի համար (1987)
  • Չեխոսլովակիայի հեռուստաֆիլմերի փառատոնի «Զլատա Պրահա» գրան պրի (1987)
  • Մանկական ժյուրիի մրցանակ XVII համամիութենական կինոփառատոնում (Կիև, 1984)

«Վանդակ դեղձանիկների համար» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կաննի կինոփառատոնի «Քննադատության շաբաթ» ծրագրի մասնակից (1983)
  • Ուկրաինայի կենտրոնական կոմիտեի մրցանակ և դիպլոմ «Երիտասարդ մարդու բարոյական կայացման թեմայի տաղանդավոր լուծման համար»
  • Չեխոսլովակիայի հեռուստաֆիլմերի փառատոնի «Զլատա Պրահա» գրան պրի (1987)

«Մարդիկ օվկիանոսում» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Պ. Դովժենկոյի անվան ոսկե մեդալ (1981)
  • XIV համամիութենական կինոփառատոնի մրցանակ (Վիլնյուս, 1981)
  • Հատուկ մրցանակ երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոնում (Մոսկվա, 1980)
  • Երիտասարդ կինեմատոգրաֆիստների ֆիլմերի II համամիութենական շաբաթվա հատուկ դիտում (Մինսկ, 1981)

«Սառը տանգո» ֆիլմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «ՏԷՖԻ-Հաղթանակի Տարեգիրք» մրցանակ «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում[28]

Հասարակական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կինոյի և հեռուստատեսության եվրոպական ակադեմիայի անդամ
  • Կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ռեժիսուրայի բաժնի ղեկավար
  • «Մոսֆիլմ» կինոստուդիայի վարչության անդամ

Հասարակական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին ստորագրել է Կինոսոյուզի «Մենք ձեզ հետ ենք» (ռուս.՝ «Мы с Вами!»)նամակն ի պաշտպանություն ուկրաինական Եվրամայդանի[29] և Ղրիմում ռուսական իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված դիմումը[30]։ 2020 թվականի սեպտեմբերին ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Բելառուսում բողոքի ակցիաների[31]։

Զանգվածային կինոդիտողի դեինտելեկտուալիզացիայի վճռական հակառակորդ է[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201208090020
  3. http://www.kremlin.ru/acts/bank/23584
  4. http://www.kremlin.ru/acts/bank/2890
  5. biograph.ru
  6. Чухрай Павел Григорьевич // Энциклопедия «Кругосвет»
  7. ЧУХРАЙ / А. В. Шпагин // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  8. «Naturalized citizens of Malta 2015-2016 | Ex-Soviet countries». SA WEST Global intelligence (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  9. «The 54th Annual Christopher Award Winners» (անգլերեն). christophers.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  10. «Премия «Человек года»». feor.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  11. «Фильм про испытания первой водородной бомбы снимает Павел Чухрай в год своего 65-летия» (ռուսերեն). ТАСС. 2011 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  12. «Чухрай снимает фильм о Казахстане». I-news.kz. 2011 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  13. «Казахстанский актер Е. Жолжаксынов снялся в масштабном историческом фильме Павла Чухрая «Москва-400. Испытание»». Zakon.kz. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  14. «Александр Котт и Игорь Толстунов о фильме «Испытание»». Filmz.ru. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  15. «Съёмки военной мелодрамы «Чужой» Павла Чухрая начались в Литве». ria.ru. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  16. «Павел Чухрай снимает в Литве фильм «Чужой»» (ռուսերեն). ТАСС. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  17. Лариса Малюкова Ненависть, пророщенная любовью // Новая газета. — 2017. — № 61. — 09.06.2017
  18. 18,0 18,1 Лариса Малюкова Павел Чухрай: «Дремучей гопоты вокруг становится все больше» // Новая газета. — 2017. — № 67. — 26.06.2017
  19. РИА Новости, 2011
  20. «Кто есть кто в культуре». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  21. Фамильные ценности: династия Чухраев
  22. «Это как „Афиша“, только про Новгород XII века»: как делается проект «Арзамас»
  23. Филипп Дзядко запускает просветительский проект Arzamas
  24. Указ Президента Российской Федерации от 8 августа 2012 года № 1124 «О награждении государственными наградами Российской Федерации»
  25. Указ Президента Российской Федерации от 27 марта 2006 года № 266 «О награждении государственными наградами Российской Федерации»
  26. Указ Президента Российской Федерации от 15 января 1993 года № 60 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам»
  27. Энциклопедия отечественного кино
  28. "Собибор" получил премию "ТЭФИ - Летопись Победы
  29. «Мы с вами!». kinosoyuz.com. 2014 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  30. «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  31. «Мы глубоко возмущены, что диалогу с обществом власть предпочитает насилие»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]